Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը

Պաշտոնական
9f44fbf644cb97a7a9eccc3bf3a29b1e

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը: Որոշման նախագիծը մշակել է Հանձնաժողովը, որի նպատակն էր հայտարարագրերի համակարգի թափանցիկության բարձրացումը՝ գործաքների վերաբերյալ տվյալները հասարականության հասանելի դարձնելու միջոցով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծությունը: Սույն գործառույթի արդյունավետ իրականացման նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով  մշակված  անհատական տվյալների  տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում, որն ընդունվել է սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ կառավարության նիստում: Նշված որոշման ընդունումն ապահովում է Հանձնաժողովի տվյալների բազայի առցանց միացումը պետական մի շարք մարմինների տեղեկատվական համակարգերին, ինչը Հանձնաժողովին հնարավորություն կտա ստուգելու հայտարարագրերում ներառված տվյալների հավաստիությունը, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա բացահայտելու էթիկայի խախտումների և շահերի բախման դեպքեր:   
ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով