Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայփոստ»-ի համար հողեր կօտարվեն

Պաշտոնական
cf0145ebf3c31c5e8b46f5f347be3e65

Կառավարությունը հավանություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ հյուսիս» հանրապետական փոստային հանգույցի ստեղծման ներդրումային ծրագրին: Նախատեսվում է նոր խոշոր փոստային կապի հանգույց հիմնել Սպիտակ քաղաքում: Այն ապահովված կլինի տեսակավորման, ընդհանուր գրասենյակային և մեքենաների կառավարման տարածքներով: Ծրագրով նախատեսվում է նաև Սպիտակում կառուցել երկու նոր փոստային բաժանմունք: Ամբողջ ծրագրի համար ներդրվելու է մոտավորապես 500 մլն դրամ: Հաջորդ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի ծրագրի համար անհրաժեշտ քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարվեն «Հայփոստ» ՓԲԸ-ին: ՀՀ կառավարություն