A
A
Վառելափայտն անգամ երազանք է դարձել տնակների բնակիչների համար (տեսանյութ)
Գյումրու թիթեղյա վագոն-տնակներում ավելի քան քառորդ դար, կյանքը մի իսկական գոյամարտի է վերածվում ցրտաշունչ ձմռան ամիսներին: Համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է դարձել: Անմարդկային պայմանների պատճառով հարյուրավոր մարդիկ ու հատկապես երեխաները ձեռք են բերել անբուժելի հիվանդություններ: «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտի բաժանումը Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: Ներկայացվող տեսանյութը վառելափայտի բաժանման հերթական առօրյայի և տնակներում բնակվող ընտանիքների ծանր ապրելակերպի մասին է: «Շիրակ կենտրոն»