A
A
Նախարարության կայքը՝ այլ հասցեով
Հարգելի գործընկերներ, հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության www.moj.am պաշտոնական կայքի սպասարկումը ժամանակավոր դադարեցվել է ինտերնետ պրովայդերի փոփոխման պատճառով, և երեկ կեսօրից ընթանում են տեխնիկական աշխատանքներ: Ուստի www.moj.am կայքի միջոցով հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկատվությունը, մինչև տեխնիկական խնդիրների լուծումը, կտեղադրվի և հասանելի կլինի http://court.am, http://azdarar.am կայքերում, ինչպես նաև http://facebook.com սոցիալական ցանցի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էջում: Արդարադատության նախարարություն