Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԿԱԿԱՆ ՓՂԵՐՆ» ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ

Սպորտ

Ստեփանակերտում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրում Աշոտ Անաստասյանը սպիտակներով պարտության մատնեց ամերիկացի Նակամուրային եւ սկսեց միանձնյա գլխավորել Ա խմբի մրցաշարային աղյուսակը:

Մյուս մրցավեճերում գրանցվեցին ոչ-ոքիները: 2 միավոր վաստակած Անաստասյանին հաջորդում են Լեւոն Արոնյանը եւ չինացի Բուն, որոնք իրենց ակտիվում ունեն 1.5-ական միավոր:

3-րդ տուրում մեծ հետաքրքրություն է առաջացնում Իվանչուկ - Արոնյան հանդիպումը:

Բ խմբում հաջող է հանդես գալիս Տիգրան Լ. Պետրոսյանը, որը այս տուրում պարտության մատնեց գերմանացի Տիսչբերեկին: Արթուր Չիբուխչյան - Արսեն Եղիազարյան մրցամարտը խաղաղ ելք ունեցավ, իսկ Բենիմամին Գալստյանը զիջեց Լ՝Ամիին:

Այս խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 4 շախմատիստ. Հայաստանից Տիգրան Պետրոսյանը, Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցը, Լ՝Ամին եւ Սվեշնիկովը վաստակել են 1.5-ական միավոր: