Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետաիրավական հանձնաժողովն առցանց քննարկումներ է կազմակերպում

Պաշտոնական
371b3059cc6362e26f8f23512f28b9f7

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում մեկնարկում են առցանց քննարկումներ՝ հասարակության լայն զանգվածներին ընձեռելով իրենց կարծիքն արտահայտելու եւ քննարկումներին մասնակից դառնալու հավելյալ հնարավորություն: Առցանց քննարկմանը կարող են մասնակցել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը՝ անկախ տարիքից, սեռից, ազգային եւ կրոնական պատկանելությունից: Առցանց քննարկումների արդյունքում հավաքագրված կարծիքներն ամփոփ ներկայացվելու են Հանձնաժողովի անդամներին՝ տվյալ հարցի շուրջ հանրային կարծիքը հաղորդելու նպատակով: Մանրամասների եւ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել՝ http://goo.gl/ShDfwP: