Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ոստիկանությունը փորձում է վարկաբեկել դիտորդական խմբին

Պաշտոնական
614884e63f58a68dc177f0466e0dae8f

11.02.2015թ-ին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք էջով  հայտարարություն էր տարածվել Դիտորդական խմբի անդամ Արթուր Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու և նշված փաստի հետ կապված Դիտորդական խմբի աշխատանքները վարկաբեկող տեղեկատվություն: Ի պատասխան տվյալ հայտարարությանը հայտնում ենք, որ Դիտրոդական խումբը իր գործողություններով և առաջարկություններով մշտապես դեմ է եղել Փաստաբանինխմբի կազմում ընդգրկվելը բացառող դրույթին: Դիտրոդական խմբի ներքին կանոնակարգի համաձայն ո′չ խմբի տվյալ անդամը և ո′չ էլ խումբը չունի որևէ պարտավորություն ոստիկանությանը տեղեկացնելու խմբի անդամի փաստաբանի արտոնագիր ստանալու մասին և Խումբը մշտապես արտահայտել է այն դիրքորոշումը, որ Փաստաբանի արգելքը որևէ տրամաբանությամբհիմնավորված չէ: Խմբին անհասկանալի է թէ ինչ ծառայողական գործառույթների հիման վրա է պարզվել և ինչպես որոշվեց անցկացնել ծառայողական գործառույթուն կամ տեղեկությունհավաքել Արտուր Հարությունյանի վերաբերյալ, ինչպես նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: Խումբը կարծում է, որ դա միտված է Դիտորդական խմբի դեմ քայլերի ձեռնարկմանը, առավել ակտիվ անդամների չեզոքացմամբ: Նաև պարզ չէ, թե երբ է կայացվել ՀՀ ոստիկանության պետի հրամանը և առանց դրա վերաբերյալ Դիտորդական խմբին տեղեկացնելու  և  առաջնահերթ  փաստը լրատվությամբ տարածվել է խմբին իբրև վարկաբեկող տեղեկություն: Կարծում ենք, որ այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ոստիկանության ապակառուցողական մոտեցումը և խմբին վարկաբեկելու համար ջանք չխնայելու իրենց որդեգրած  քաղաքականությունը: Դիտորդական խումբ