A
A
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 16:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի նախարարություն