Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկհարկանի տուն է այրվել

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Փետրվարի 6-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է երկհարկանի տուն, ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել  ՄՓՎ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ժ. Ա.-ի (ծնվ. 1930 թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.53-ին, մարվել` 15.03-ին: Այրվել է ննջասենյակը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր: