Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիս Ալբերտ Սարգսյանը, որը հանդես է գալիս Պերմի «Ամկար» ակումբում, հայտարարել էր, թե իբր պատրաստվում է բողոքել ՀՖՖ - ի դեմ, քանի որ վերջինս հրաժարվում է ուղարկել իր արտասահմանյան անձնագիրը, իսկ առանց այդ փաստաթղթի ֆուտբոլիստը չի կարողանա մեկնել արտասահման:

Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ժխտել է այս ամենը եւ ֆեդերացիայում ընդհանրապես տեղյակ չեն Ալբերտի անձնագրի համար: Ալբերտ Սարգսյանը վերջին անգամ Հայաստան է հրավիրվել` մասնակցելու աշխարհի գավաթի որակավորման փուլի հունիսի 4-ի Հայաստան-Մակեդոնիա եւ հունիսի 8-ի` Ռումինիա-Հայաստան հանդիպումների նախապատրաստական հավաքին:

Այնուհետեւ Ալբերտ Սարգսյանը մասնակցել է Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը, որից հետո, առանց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ ընդհանրապես որեւէ մեկին տեղեկացնելու, հավաքել է անձնական իրերը եւ հեռացել հյուրանոցից: Մակեդոնիայի հանդիպման հաջորդ օրը Հայաստանի հավաքականը մեկնել է Ռումինիա, իսկ Ալբերտ Սարգսյանը չի ժամանել օդանավակայան` անակնկալի բերելով հավաքականի ղեկավարությանը:

Իսկ այժմ արդեն Ալբերտը Գերմանիայում է, որտեղ պետք է վիրահատվի ստացած վնասվածքից հետո: Սակայն հայտնի չէ, թե որտեղից է ի վերջո Սարգսյանին հաջողվել գտնել կորցված անձնագիրը, որը նրան թույլ է տվել մեկնել Գերմանիա: