Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԴԱՏԻ Է ՏԱԼՈՒ

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանը մտադրություն ունի ՖԻՖԱ-ում դատական հայց ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, այն բանի համար, թե իբր ՀՖՖ-ն չի ցանկանում վերադարձնել ֆուտբոլիստի արտասահմանյան անձնագիրը:

Վերջերս Սարգսյանը վնասվածք էր ստացել, որը ապքինելու համար պետք է մեկնի Եվրոպա վիրահատության: Ըստ ռուսական մամուլ` Ալբերտը չի կարող մեկնել Ռուսաստանից առանց այդ անձնագրի, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստը պատրաստվում է իր դժգոհությունը հայտնել ՖԻՖԱ-ին:

Իսկ ահա ՀՖՖ-ում դեռ այս կապակցությամբ ոչինչ չասեցին, սակայն այսօր ֆեդերացիան պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ, որտեղ կբարզաբանի այս ամենը:

Հիշեցնենք, որ Ալբերտ Սարգսյանը այս տարի 2 անգամ հրաժարվել էր հանդես գալ հավաքականում: Նախ Ալբերտը տարաձայնություններ ուներ ֆրանսիացի մարզիչ Բեռնար Կազոնիի հետ, որից հետո սկսեց իր դժգոհել հոլանդացի Հենկ Վիսմանից:

Ի դեպ, Ալբերտ Սարգսյանը Հայաստանի հավաքականում բոլոր շատ դեղին եւ կարմիր քարտերի արժանացած ֆուտբոլիստն է: