Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

81 տոկոսը կողմ է, որ Պերմյակովին հանձնեն ՀՀ իշխանություններին

Հասարակություն
exo

«Էխո Մոսկվի» ռադիոկայանը հարցում է տեղադրել իր կայքում՝ «Պե՞տք է արդյոք ռուս զինվորին, որը կասկածվում է Գյումրու սպանդի մեջ, հանձնել ՀՀ իշխանություններին»։ Այս պահին հարցմանը մասնակցածների 81 տոկոսը կողմ է քվեարկել, որպեսզի ռուս զինվորին հանձնեն Հայաստանին, 14 տոկոսը դեմ է, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Քվեարկությանը մասնակցել է 27874  մարդ։