Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը զանգահարել է Սարգսյանին

Պաշտոնական
b2cc40a422a962cd7deb1853ce8dfc37

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի մեկ անգամ ևս  ցավակցի գյումրեցի ընտանիքի հարազատներին, ինչպես նաև  հայ ժողովրդին՝   Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս  մասին հայտնել է նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Պուտինը վստահություն է հայտնել, որ  գործի քննությունը կընթանա ամենասեղմ ժամկետում և բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»: Իսկ ինչ վերաբերում է Ավեիսյանների միակ կենդանի մնացած անդամին, ՌԴ նախագահը  Սերժ Սարգսյանին  վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում բժշկական ինքնաթիռ կտրամադրվի նրան Մոսկվա տեղափոխելու համար, որպեսզի շարունակվի   հետագա բուժումը: Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: