Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« 6 քնած մարդ է սպանել, գենոցիդ չէ՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
gyumri13

Գյումրին այսօր փոթորկված էր, պատճառը Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին Ռուսաստանի իրավազորության տակ թողնելու մեր դատախազության որոշումն է Գյումրեցիները մեր դատախազությունից պատասխան չեն պահանջում իր որոշման համար, նրանք պահանջում են Պերմյակովին պատասխանատվության ենթարկել Հայաստանում Հայաստանի դատախազությունը եւ քննչական կոմիտեն չեն նահանջում՝ Պերմյակովը կատարել է զինվորական հանցագործություն, իսկ դա ռուսների գործն է։ Հայտարարությամբ սակայն խոսում են միայն ռուս զինծառայողին մեղադրյալ ճանաչելու մասին։ «ՀՀ գլխավոր դատախազությունը,-տո ես էլ չեմ կարդացել, ժողովուրդ,-ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերին համապատասխան միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը ապահովելու ուղղությամբ։ Հանգիստ կըրնանք գոռալ ամոթ, տղերք»։ Դատախազության այս հայտարարությանը ծանոթանալուց հետո հազարավոր մարդիկ ավտոերթով եւ ոտքով շարժվեցին ռուսական 102-րդ ռազմաբազա։ Ոստիկանները ապարդյուն փորձում էին թույլ չտալ բորբոքված ժողովրդի մուտքը ռազմաբազայի տարածք Ռազմաբազա ժամանած Շիրակի մարզի դատախազն անկեղծ է՝ գործը մեր իրավասությունում չէ, բայց Պերմյակովի նկատմամբ կատարում ենք քննչական նույն գործողությունները, ինչ կատարում են ռուսները «Էս պահին որպես հայ բոլորս միասնական կարծիք ունենք, որ անձին միանշանակ պետք ա ենթարկել քրեական պատասխանատվության մեր ազգային շահով»,- ժողովրդի մեջ կանգնած ասում է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ։ Ոչ ոք դատախազի կարծիքին չէ, բայց ռազմաբազայի տարածքում օրն արդեն մթնում է, քաղաքացիները, սակայն, չեն ուզում հեռանալ այնտեղից, նրանք ուզում են դատախազության նոր որոշում Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու մասին «Ժամանակ ենք տալիս, առայժմ 22 ժամ։ Ինչ-որ խոսեցինք։ Էգուց ժամը 5-ին թաղումից հետո գնում ենք դատախազություն։ Թող քննարկեն, սաղ գիշեր նիստ էնեն, ռուսներին խառնեն իրար, փորձեն մեղավոր գտնեն, ինչ կուզեն գտնեն, Սահմանադրությունը քրքրեն։ Եթե հանցագործություն է կատարվել բազայից դուրս, էդ ամբողջը պիտի քննվի դատվի Հայաստանի դատարանով, Հայաստանի տարածքում», ասաց Լեւոն Բարսեղյանը։