Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղալու համար կրկնեց քայլերը
Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը հերթական կորուստը կրեց հոլանդական Վեյք ան Զեեում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում: Այսօր կայացած 4-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստը սպիտակներով մրցեց ավելի ցածր վարկանիշ ունեցող լեհ շախմատիստ Ռադոսլավ Վոյտիշեկի հետ: Լեւոն Արոնյանը անվստահ անցկացրեց սկզբնախաղը, բավական պարզ գործեց եւ արդեն 26-րդ քայլից հետո խաղատախտակին մնացին թագուհիները եւ զինվորները: Սպիտակները փորձեցին զինվոր շահել, սակայն՝ ապարդյուն: Արդյունքում Լեւոն Արոնյանը կրկնեց քայլերը եւ համաձայնեց ոչ-ոքի արդյունքի հետ: Մեր շախմատիստը վաստակեց 1,5 միավոր եւ ադրբեջանցի գրոսմայստեր Թեմուր Ռաջաբովի հետ այժմ բաժանում է 10-11-րդ տեղերը: Հաջորդ, 5-րդ տուրը, տեղի կունենա հունվարի 15-ին: Այդ օրը Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը 2 միավոր ունի: