Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց երրորդ տուրում

Սպորտ
sport-chess-aronyan

Հոլանդական Վեյք ան Զեեում ընթացող շախմատի միւազգային մրցաշարին մասնակցող Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն անչափ վատ անցկացրեց երրորդ տուրի հանդիպումը:   Ուեսլի Սոի հետ պարտիայի 20-րդ քայլին մեր գրոսմայստերը կոպիտ սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեց ամերիկացի շախմատիստը, որը դիրքային առավելությունը աստիճանաբար վերածեց նյութականի: Լեւոն Արոնյանը փորձեց հակախաղ գտնել, սակայն՝ ապարդյուն: Արդյունքում, պարտիայի 54-րդ քայլին նա կանգնեցրեց ժամացույցը և անձնատուր եղավ:   Այս սայթաքումից հետո Լեւոն Արոնյանը մնաց նույն մեկ միավորով և նահանջեց 11-րդ հորիզոնական: Մրցաշարը սկսեց գլխավորել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը երկու անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 2,5-ի:   Հաջորդ, 4-րդ տուրը տեղի կունենա հունվարի 13-ին: Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի հետ, որն այս տուրում անսպասելի հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին: