Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ

Սպորտ

Սերբիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են մի շարք հայ պատանի շախմատիստներ: 10 տարեկանների պայքարում 2-րդ տուրում 2-րդ հաղթանակն են տոնել Ռաֆայել Գաբիրելյանը եւ Կարեն Գրիգոյանը: Այս շախմատիստները արդեն մեդալի իրական հավակնորդներ են, չնայած իրենց վարկանիշով զիջում են մի շարք մասնակիցների:

12 տարեկանների պայքարում նունպես իր 2-րդ հաղթանակը տոնեց Տիգրան Տեր – Պետրոսյանը, ինչպես եւ 14 տարեկան Ռոբերտ Հովհաննիսյանը: 16 տարեկանների կազմում էլ հաջող է հանդես գալիս փորձառու Զավեն Անդրեասյանը: Այս տարիքային խմբում Զավենը համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդ:

Հայ շախմատիստները հաջող հանդես գալիս նաեւ այլ մրցաշարերում: Իրանում ավարտված միջազգային մրցաշարում Գեւորգ Հարությունյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ եւս մեկ շախմատիստի հետ բաժանել առաջին հորիզոնականը: