Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ դիրքապահները երբևէ չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ»

Պաշտոնական
09126014087e-480x360

Ադրբեջանական ANS գործակալությունն երեկ՝ հունվարի 3-ի ուշ երեկոյան հայտնել է, որ հայկական կողմը հրետակոծել է շփման գծի Աղդամի հատվածի մոտ գտնվող ադրբեջանական գյուղերը: Լրատվամիջոցը հրապարակել է նաև մի քանի լուսանկար, որտեղ երևում են հրետակոծման հետքերը: Իր հերթին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ «գյուղերի ուղղությամբ կրակոցները ստիպում են անցնել կոշտ գործողությունների»: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ «հայկական կողմը կիրառել է խոշոր տրամաչափի հրազեն, հակատանկային նռնականետեր, ինչպես նաև 60մմ ու 82մմ տրամաչափի ականանետեր»: Մեկնաբանելով այս տեղեկությունը` Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց. «Հայ դիրքապահները երբևէ չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ: Սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական զինուժի զինծառայողները երբևէ խոշոր տրամաչափի զենքերից չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ»: Նշենք նաև, որ Պաշտպանության բանակն այսօր` հունվարի 4-ին հրապարակել է նախորդ գիշերվա օպերատիվ տվյալները: