A
A
Նաիրիտցիները նորից նախագահական նստավայրի մոտ են
Նաիրիտցիներն այս պահին նորից Բաղրամյան 26-ում են։ Նրանք պահանջում են իրենց 18 ամիսների աշխատավարձը։ «Ա1+»-ի հետ զրույցում նրանք ասացին, որ նախորդ անգամ, երբ եկել էին , Սերժ Սարգսյանը լրագրողներին էր ընդունում, «մեզ բանի տեղ չդրեց»։ Նաիրիտցիները աշխատավարձերը վճարելու լուծումներ են առաջարկում ու պատրաստվում են նամակ հանձնել Սերժ Սարգսյանին։