ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին23 ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Այսօր Սերբիայում մեկնարկում է շախմատի եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին կմասնակցեն 23 հայ շախմատիտներ, որոնցից 8-ը աղջիկներ: Եվրոպայի առաջնությունը կկայանա 10, 12, 14, 16 եւ 18 տարիքային կարգերում: 10 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն 6, 12-ում եւ 18-ում`5, 14 ում` 4 եւ վերջապես 16-ում` 3 մասնակից:
Մեր պատանիներից կազմում ամենափորձառուն Արման Փաշիկյանն է, որը կպայքարի 18 տարեկանների հետ, ինչպես նաեւ Զավեն Անդրեասյանը, որը ընդամենը 16 տարեկան է:
Նույն թեմայով նշենք նաեւ, որ Չեխիայի Օլոմուց քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում Դավիթ Հարությունյանը, վաստակելով 6.5 միավոր, գրավել է 3-րդ հորիզոնականը: Ավելացնենք, որ Դավիթը հանդես է գալիս Վրաստանի դրոշի ներքո:
«ԹԱԼ ԳՐԻԳԸ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԻՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես արդեն տեղկացրել էինք` Հայաստասանի ֆուտզալի չեմպիոն «Թալ Գրիգը» հաջող էր հանդես եկել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խմբային մրցարում` առաջին 2 խաղերում նույնքան հաղթանակ տոնելով: Չնայած «Թալ Գրիգը» արդեն ապահովել էր իր տեղը հաջորդ փուլում, սակայն 3-րդ խաղում էլ հայ ֆուտբոլիստները 1:2 հաշվով պարտվել են Անգլիայի չեմպիոնին:
Չնայած պարտությանը 4 թիմերի պայքարում հաջորդ փուլ են դուրս եկել «Թալ Գրիգը» եւ ալբանական «Տիրանան», որոնք վաստակել էին 6-ական միավոր: Անգլիական «Լոնդոնը» նույնպես 6 միավոր էր վաստակել, սակայն Հայաստանի եւ Ալբանիայի չեմպիոնների գերազանցել են Ագլիայի չեմպիոնին գնդակների հարաբերությամբ: