Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեներալները խուսափում են խոսել մարտական ընկերների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1ac089c2c918eb753e9658a53ba0ab64

Թվում էր, թե գեներալ Սարոյանի տրամադրությունն այսօր բարձր է, բայց. «Գնացեք ձեր գործին, վայ,սաղ օրն էդ ա, ոնց որ ձեր աշխատողն ըլնեմ»,- ասաց նա լրագրողներին։ Եվ նա եւ գեներալ Մանվել Գրիգորյանը չէին ուզում խոսել վերջին օրերին իրենց մարտական ընկերների եւ Սերժ Սարգսյանի միջեւ անցած սեւ կատվի մասին. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, դու ինձնից լավ տեղյակ ես, այ տղա ջան, գնա քու գործերին»։ «Սրանք մեր հաշվին են փող աշխատում»,-լրագրողների ուղղությամբ նետեց հանրապետական պատգամավոր Սեդրակ Սարոյանը։ Այսօր նրանք Ազգային ժողովի արտահերթ նիստին ներկայացել էին բոլորովին ոչ վերջին օրերի բռնությունները քննարկելու համար։ Այդ հարցով արտահերթ նիստը բոյկոտած ընդդիմությունը հավաքվում էր ԲՀԿ խմբակցությունում. «Հիմա ենք ձեւավորելու օրակարգը»։ Օրվա աղը «Օրինաց երկրի» պաշտոնական մուտքն էր ԲՀԿ խմբակցություն։ Ահա Հեղինե Բիշարյանը նստած է եռյակի մյուս ուժերի հետ, դիմացը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն է ։ Հետո երեք գումարած մեկ ֆորմատը գնաց Դաշնակցություն եւ այստեղ դարձավ 3+2։Արամ Մանուկյանի դեմ բռնության հարցով արտահերթ նիստ հրավիրելու հարցով այս ֆորմատն ընդհանուր հայտարարի չեկավ։ «Կարծում ենք՝ դեռեւս փակ չի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ համատեղ հայտարարություն անելու խնդիրը եւ մենք փորձելու ենք դա անել»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Հանդիպումից հետո հրավիրած ասուլիսում Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ Դաշնակցության հետ բանակցությունները ձախողվել են։ Ի դեպ, ընդդիմությունը վաղվա համար փորձում է նախաձեռնել եւս մեկ արտահերթ նիստ՝ դոլար-դրամ հարաբերությունների եւ տնտեսական իրավիճակը քննարկելու օրակարգով։