Ահաբեկչություն Պակիստանում. ԵԽ քարտուղարի հայտարարությունը (տեսանյութ)
Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբյորն Յագլանդը հայտարարություն է արել Պակիստանում դպրոցներից մեկի վրա ահաբեկչական ակտի կապակցությամբ։ «Աշխարհը սարսափով է նայում կատաղի ահաբեկչությանը։ Ես իմ խոսքերը ուղղում եմ զոհվածների ընտանիքներին և ընկերներին, այն միլիոնավոր պակիստանցիներին, որոնք խաղաղ և ժողովրդավարական ապագայի ձգտում ունեն։ Նույնիսկ այս դժվար պահին ես կոչ եմ անում Պակիստանի ժողովրդին չկորցնել հույսն ու ոգեշնչումը, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսաֆզին ներշնչել է մեզ բոլորիս։ Այսօր իմ ուղերձը Պակիստանին այս է. ամբողջ աշխարհը կիսում է քո վիշտը։ Մի հուսահատվիր։ Մեր պայքարը այս անմիտ ահաբեկչության դեմ անկասկած պետք է շարունակվի»։
Հիշեցնենք, այսօր առնվազն 126 զոհ է գրանցվել Պակիստանի դպրոցներից մեկում թալիբների իրականացրած ահաբեկչության հետեւանքով։
Դպրոցից հաջողվել է ողջ դուրս բերել 500 հոգու։