ՊԱՐԳԵՎՆԵՐ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր սպորտկոմիտեում դրամական պարեւներ հանձնվեցին ընթացիկ տարում հաջողության հասած ազատ եւ հունաhռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանում ըմբշամարտը միշտ էլ առաջնային մարզաձեւերից մեկն է համարվել, որը նաեւ մեծ մասսայականություն ունի:
Պատահական չէ նաեւ, որ անկախած Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոնը ներկայումս Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշ Արմեն Նազարյանն է:
Սակայն անցած վերջին երկու օլիմպիական խաղերում մեր ըմբիշները միայն անհաջող ելույթներ են ունեցել: Այնուամենայնիվ, դեռ հույս կա, որ իրավիճակը կարող է բերալավվել: Համենայն դեպս դա են վկայում ընթացիկ տարվա արդյունքները: Մասնավորապես, Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ունեցանք չեմպիոն եւ փոխչեմպիոն: Եղան նաեւ այլ հաջողություններ, այդ թվում պատանեկան եւ երիտասարդական առաջնություններում: