Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղքատությունն առանց եզրագծի (տեսանյութ)

Հասարակություն
160484

«Շիրակ կենտրոնը»  այս օրերին  վառելափայտ և ամանորյա նվերներ է բաժանում Գյումրու վագոն-տնակներում և կիսականգուն շինություններում պատսպարված,  գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին և երեխաներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»ակցիա։ Ներկայացվող տեսանյութը տնակում վարձով բնակվող բազմանդամ ընտանիքներից մեկի ծանր ապրելակերպի մասին է ։