A
A
«Ալաշկերտը» խզել է հինգ ֆուտբոլիստների պայմանագրերը
Երեւանի «Ալաշկերտը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը միանգամից հինգ ֆուտբոլիստների հետ: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, այսօրվանից այլեւս թիմում չեն Հայկ Իշխանյանը, Հովհաննես Գրիգորյանը, Սեմյոն Մուրադյանը, Աղվան Հայրապետյանը եւ Ռեւիկ Եղիազարյանը: Նշենք, որ «Ալաշկերտի» այս տարվա պաշտոնական վերջին խաղում վերը նշված ֆուտբոլիստներից ոչ մեկը հայտավորված չի եղել: