ՎԱՆԱՁՈՐԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ 19 ԵՐԵԽԱՅԻ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԴՊՐՈՑ
Աջակցիր «Ա1+»-ին2005 թվականի սեպտեմբերի 1-ին 19 երեխաներ շնորհիվ Վանաձորի գործարարների կարողացան հաճախել դպրոց: Ընդհանուր առմամբ մոտ 350 հազար դրամ պահանջվեց երեխաներին անհրաժեշտ իրեր (հագուստ, գրենական պիտույքներ եւ այլն) ձեռք բերելու համար:
Դպրոց չհաճախող երեխաների տվյալները հավաքագրվել էին Հայկական Սահմանադրական Իրավապաշտպան Կենտրոնի կողմից 2005 թվականի հուլիսի 1-ին «Ճերմակ ժապավեն» համաշխարհային ակցիայի շրջանակներում կայացած «Ոչ մի երեխա առանց կրթության» նշանաբանով միջոցառումների շրջանակներում, որը Հայաստանում իրականացրել էր Ընդդեմ աղքատության ազգային կոալիցիան` «Օքսֆամ» բրիտանական բարեգործական կազմակերպության օժանդակությամբ:
Ստացված տվյալները մանրամասն ուսումնասիրվեցին, հստակեցվեց յուրաքանչյուր երեխայի պահանջը, անցկացվեց գնահարցում, որից հետո նամակ-խնդրանքներ ուղարկվեց համայնքի առաջնորդներին եւ հաջողակ գործարարներին: Ի դեպ, բարեգործությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 10 գործարար :
Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի կողմից «Օքսֆամ» ԲԲԿ-ի օժանդակությամբ 2005 թվականի սեպտեմբերի 10-ին եւս նախատեսվում է միանալ «Ճերմակ ժապավեն-2» համաշխարհային ակցիային` Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպելով տարբեր միջոցառումներ: