A
A
Տիգրան Ավագյանի հեքիաթը (տեսանյութ)
«Նրա էսթետիկան սկսվում է այնտեղ, ուր ներդաշնակվում են հեքիաթայինն ու իրականը: Նրա կտավները լույսի շքահանդես են, թափանցիկ պարզություն, հեքիաթային մի աշխարհ, որ տանում է մանկություն»,-բանաստեղծ Վարուժան Խաստուրի այս խոսքերն ուղղված էին նկարիչ Տիգրան Ավագյանին, որի հոբելյանական ցուցահանդեսը բացվեց նկարիչների միության ցուցասրահում: Տիգրան Ավագյանը ցուցադրություններ է ունեցել տարբեր երկրներում, սակայն այս ցուցահանդեսը նրա համար առանձնակի պատասխանատու է, քանի որ իր իսկ բնորոշմամբ երևանյան հանդիսատեսը առավել պահանջկոտ է ու բարձրաճաշակ: Կյանքի շարունակություն՝ սա է նկարչի լավատեսական արվեստի սկզբունքը: Հաջորդ ցուցադրությունը մտադրված է բացել Իտալիայում: Ավելին՝ տեսանյութով