Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի մարզիչները քննություն են հանձնում

Սպորտ
sport-qnnutyun

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մասնակիցների թվում են Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանը, մարզիչներ Ռազմիկ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Պետրոսյանցը, Արթուր Մինասյանը, Արթուր Ոսկանյանը, Արմեն Տոնոյանը, Ներսես Մանուկյանը, Վարուժան Սուքիասյանը, Վահե Գեւորգյանը, Արտակ Օսեյանը, Ստեփան Բաղդասարյանը, Արկադի Չիլինգարյանը, Սարգիս Աղաջանյանը եւ Մանուկ Սարգսյանը: Բոլոր մասնակիցներն այսօր հանձնել են տեսական քննությունները, որոնց գնահատականները հայտնի կդառնան մի քանի օրից: Առջեւում գործնական պարապմունքներն են եւ մասնագիտական թեզի պաշտպանությունը, որից հետո պարզ կդառնա, թե մարզիչներից ովքեր կստանան Ա արտոնագիր, որը թույլ է տալիս աշխատել որպես գլխավոր մարզիչ ՀՀ Բարձրագույն խմբի թիմերում: Դասընթացները եւ քննություններն անցկացնում են ՀՖՖ հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Բարսեղյանը, Սուրեն Չախալյանը եւ Մամիկոն Ղարիբջանյանը: