Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկարչությամբ Հայաստանում գումար չես վաստակի

Մշակույթ
Anushik-nkarich

22- ամյա Սևակ Բաղդասարյանը դեռ երկար կհիշի իր առաջին անհատական ցուցահանդեսը: «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում կազմակերպած «Causa sui»  խորագրով ցուցահանդեսին երիտասարդ նկարչի կողքին էր նրա մայրը՝ Լուսինե Ռշտունին, ով հանդես եկավ փոքրիկ համերգով: «Երկար եմ սպասել, հուզված եմ: Այսօր դժվար է ցուցահանդեսներ ունենալ, քանի որ ցուցասրահները բավականին թանկ արժեն»,-անկեղծացավ Սևակը: Նա ցավով է նկատում, որ այսօր Հայաստանում երիտասարդ արվեստագետները շտապում են լքել հայրենիքը, քանի որ այստեղ ապագայի հեռանկար չեն տեսնում. «Պետական աջակցություն չկա: Նկարիչները քիչ հնարավորություններ ունեն և չեն կարող և միայն նկարելով բավականաչափ գումար վաստակել: Բացի այն, որ նկարչական պարագաններն են թանկ, նկարիչների մեծ մասը արվեստանոց չունի և ստիպված պատշգամբում կամ սենյակում մի կերպ է կարողանում նկարել»: Տիկին Լուսինեն անկեղծ խոստովանում է, որ երբեք չի մտածել, որ տղան եկամտաբեր մասնագիտություն ունենա: Նրա կարծիքով ՝մարդու ամենամեծ երջանկությունը սիրած գործով զբաղվելն է. «Սևակի հետ կապված մի երազանք ունեմ: Շատ եմ ուզում, որ նա երբեք չկորցնի անկեղծությունն ու զարմանալու կարողությունը և զբաղվի միայն նրանով, ինչն իրեն դուր է գալիս՝չմոռանալով լավ մարդ լինելու մասին»։ Ի դեպ, Սևակի ցուցահանդեսում հատկապես առանձնանում էր այն կտավը, որտեղ նկարիչը պատկերել էր իր սիրելի 2 կանանց՝ մայրիկին և Աննային։ Anushik-nkarich (1)