Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի եզրափակիչ ելույթը բյուջեի մասին (տեսանյութ)

Պաշտոնական
unnamed8

Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Արդեն իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում առիթ եմ ունեցել նշելու, որ թե՛ ձեր կողմից հաստատված կառավարության ծրագիրը, թե՛ պետական բյուջեի 2015թ. նախագիծը, առաջին հերթին, իրատեսական են: Ըստ ներկայացված հաշվարկների, անկախ ներքին և արտաքին տարաբնույթ տնտեսական զարգացումներից` ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն: 2015 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը: Պատշաճ մակարդակի ծախսեր են նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար: 2015 թվականին ևս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Միևնույն ժամանակ, բոլոր ոլորտներում ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծման և հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավելու գործարար միջավայրը, ամրապնդելու պետության նկատմամբ գործարարների վստահությունը: Սակայն դրանցից բոլորը չէ, որ իրենց անմիջական