A
A
Էմմա Պողոսովան ոսկե մեդալ է նվաճել
Հայաստանի սուսերամարտիկները հաջողությամբ հանդես եկան Հոլանդիայի Նորդվիգ քաղաքում կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մեր խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան եզրափակիչում 15:13 հաշվով հաղթել է Հոլանդիայի մարզուհուն եւ նվաճել ոսկե մեդալ: Երիտասարդ խոցասուսերակիրների մրցաշարում Էդուարդ Հովիկյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 15:10 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ եւ արժանացել բրոնզե մեդալի: Հավելենք, որ Հայաստանն այդ մրցաշարում ներկայացրել են հենց վերը նշված երկու մարզիկները: