A
A
«Արարատի» ավագը երկարաձգեց պայմանագիրը
Երեւանի «Արարատը» երկարաձգեց պայմանագիրը թիմի սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչի հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» կազմը համալրել է 2013-ի հուլիսին: Նա «Արարատի» կազմում անցկացրել է 47 հանդիպում, խփել 17 գոլ: Վերջերս Ալեքսանդր Ռակիչը ստանձնել է նաեւ թիմի ավագի պարտականությունները: Սերբ հարձակվողի պայմանագիրն ավարտվում էր այս տարվա դեկտեմբերին: Նոր համաձայնագրով Ալեքսանդր Ռակիչը «Արարատի» ֆուտբոլիստ կհամարվի մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 1-ը: