Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կհանդիպեն Հայաստանի առաջնության երկու առաջատարները

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում այսօր տեղի կունենան 15-րդ տուրի առաջին հանդիպումները: Նախ Կապանում տեղի «Գանձասարը» կյուրընկալի Երեւանի «Միկային»: Սա թիմերի հինգերրորդ հանդիպումն է այս մրցաշրջանում: Առաջնությունում «Գանձասարը» մեկ անգամ հաղթել է (2:1), իսկ մեկ խաղ ավարտել ոչ-ոքի՝ (1:1): Հայաստանի գավաթի խաղարկությունում թիմերը մեկական հաղթանակ են տարել (2:0, 0:3), սակայ երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ է մտել «Միկան»: Բուքմեյքերական գրասենյակները այս խաղում չնչին առավելություն են տալիս «Գանձասարին»՝ 2,50 գործակից, «Միկայի» 2,90-ի դիմաց: Այսօր կկայանա նաեւ տուրի կենտրոնական խաղը: Միմյանց հետ կհանդիպեն առաջնության երկու առաջատարները՝ Երեւանի «Ուլիսն» ու «Փյունիկը»: Այս մրցաշրջանում կայացած նախորդ երկու խաղերում հաղթել են ուլիսցիները (2:0, 2:1): Սակայն բուքմեյքերները նախապատվությունը տալիս են փյունիկցիներին, որոնք հինգ անընդմեջ հաղթանակ են տարել վերջին խաղերում, իսկ ահա «Ուլիսը» կրել է երկու անընդմեջ պարտություն: