Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապամոնտաժվել է հերթական ապօրինի շինությունը

Հասարակություն
0011

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների և կառույցների հայտնաբերման և դրանց ապամոնտաժման աշխատանքները: Հերթական ապօրինի կառույցն ապամոնտաժվել է մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.17 հասցեում, որտեղ, առանց համապատասխան թույլտվության, շենքին կից ինքնակամ կցակառույց էր կառուցվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցների արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին ինքնակամ կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է: Այս մասին հայտնում է Քաղաքապետարանի մամլո ծառայությունը։