Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԲԱՑՈՒՄ

Մարզեր

Շիրակի մարզում գործող արհեստական երիկամի միակ բաժանմունքը, որը տեղակայված է Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցում, շուտով ընդլայնելու է իր գործունեության շրջանակները` ֆրանսիական SPFA եւ գերմանական «Ֆրեզիմիուս մեդիքալ քեյր» կազմակերպությունների ֆինանսավորմամբ:

Հիվանդանոցի առաջին հարկում բացվելու է հեմոդիալիզի նոր բաժանմունք, որը սպասարկելու է առավել մեծ թվով հիվանդների, նաեւ զինվելու է նոր եւ ժամանակակից բուժսարքավորումներով: Ըստ հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանի, նոր բաժանմունքի ստեղծումը արդեն անհրաժեշտություն էր դարձել, քանի որ վերջին տարիներին ավելացել է երիկամային հիվանդություններով տառապողների թիվը, ու շատ դեպքերում էլ բաժանմունք դիմած հիվանդների թիվը գերազանցել էր առկա մահճակալների թիվը:

Նոր բաժանմունքում հնարավորություն կունենան բուժսպասարկում ստանալ 35-40 հիվանդ: Հաղորդում է «Ցայգը»: