Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օպելը» մնացել էր առանց անիվների

Հասարակություն
ak1

Վանաձորում գողացել են «Օպել»-ի 4 անիվները։ Նոյեմբերի 18-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Ներսիսյան նրբանցքի 12 շենքից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հակոբ Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի վերջին Վ.Համբարձումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «Օպել» ավտոմեքենայից գողացել է 4 անիվները: Գողության մասին նախկինում չի հայտնվել: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։