A
A
Հրդեհ՝ «Լաչինի միջանցք»-ում (տեսանյութ)
Նոյեմբերի 18-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստավել, որ Գյումրի քաղաքի շուկայում` Լաչինի միջանցք կոչվող հատվածում, այրվում է մթերային խանութ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.22-ին, մարվել՝ 06.46-ին: Մայակովսկու փողոցի թիվ 57 հասցեում գտնվող Գ. Մ.-ի խանութում այրվել է կախովի առաստաղը (մոտ 70 քմ) և վնասվել են մթերքներ: ԱԻՆ