A
A
Ամփոփվեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը. մրցանակներ ու պարգեւներ
Նոյեմբերի 8-ին Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում միաժամանակ մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն տևեց 5 օր, արդյունքներն ամփոփվեցին այսօր: Փառատոնի ծրագրում ընդգրկվել էր 145 ֆիլմ 38 երկրներից: ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՖԻԼՄԵՐԻ ՑԱՆԿ
- «Գրան Պրի» – «Ֆինն», Նիդերլանդներ, ռեժիսոր` Ֆրանս Վայց
- «Հանդիսատեսի համակրանք» – «Հորիզոնը գեղեցիկ է», Շվեյցարիա, Եթովպիա, ռեժիսոր` Ստեֆան Ջագեր
- Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» մրցանակ – «Ֆինն», Նիդերլանդներ, ռեժիսոր` Ֆրանս Վայց
- Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» մրցանակ – «Եվ կրկեսը ժամանեց», Հայաստան, ռեժիսոր` Գուժ Թադևոսյան
- Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» մրցանակ – Արքայազնը և մեծ, գորշ գայլը-2, Ռուսաստան, ռեժիսոր` Վլադիմիր Տոռոպչին
- Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» մրցանակ – Ավազե տղան, Էստոնիա, ռեժիսոր` Պարտել Տալլ
- Պատանեկան ժյուրիի «Լավագույն ֆիլմ» մրցանակ «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում – «Եթե գեղեցիկ լինեի», Գերմանիա, ռեժիսոր` Ֆրիդեր Շլայխ
- Պատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակ «Պատիվ ունեմ» անվանակարգում – «Տխուր փողոցի լուսաբացը», ռեժիսոր` Ալբերտ Մկրտչյան
- Պատանեկան ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակ «Պատիվ ունեմ» անվանակարգում – «Հասա... Մերոնք են...», ռեժիսոր` Թորգոմ Նալբանդյան