Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիշվանաթան Անանդը հաղթեց Կառլսենին

Սպորտ
10d78193b2011eefef31cfcbe8d004a0

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում այսօր կայացավ երրորդ պարտիան:   Սպիտակներով հանդես եկող հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը ընտրեց նույն սկզբնախաղը, ինչպես եւ առաջին պարտիայում, սակայն այս անգամ այլ ուղով գնաց աշխարհի չեմպիոնը, որը հրաժարվեց Գրյունֆելդի պաշտպանույթունից եւ նախընտրեց Թագուհու գամբիտը:   Կողմերը մինչեւ 17-րդ քայլը կրկնել են 2013 թվականին կայացած Լեւոն Արոնյան – Մայքլ Ադամս պարտիան, որը հետագայում ոչ-ոքի էր ավարտվել: Սակայն Վիշվանաթան Անանդը անցումային զինվոր ստացավ եւ սպառնալից վիճակ ստեղծեց: Մագնուս Կառլսենը որակ զոհաբերեց, որպեսզի ազատվի սպիտակների զինվորից, սակայն դա էլ չօգնեց նորվեգացի գրոսմայստերին եւ 33-րդ քայլին նա հանձնվեց:   Այդպիսով, Վիշվանաթան Անանդը տարավ առաջին հաղթանակը մրցամարտում եւ հավասարացրեց ընդհանուր հաշիվը՝ 1,5:1,5: Չորրորդ պարտիան տեղի կունենան վաղը, նոյեմբերի 12-ին: