Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվել է 7 զոհերի ինքնությունը

Հասարակություն
1415643311_dsc00491

Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած՝ 7 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ և տուժած անձանց ինքնությունը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Մ.Վարդանյանը, աշխատելով «Իմէքս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իրեն ամրացված «Կամազ-53202» մակնիշի 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արթիկ քաղաքից երթևեկել է դեպի Գյումրի։ Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում երթևեկելով երկրորդական ճանապարհով՝ բեռնատարը մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել «Գազ-32213» մակնիշի 0811 Լ հաշվառման համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեքենայի վարորդը` Ռազմիկ Մկրտչյանը, և ևս վեց ուղևոր ստացած մարմնական վնասվածքներից և այրվածքներից տեղում մահացել են։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը կից հրապարակում ենք վթարի հետեւանքով մահացած ուղևորների տվյալները՝ - Մարինե Արշավիրի Նազարյան (ծնված 1959թ,. ք. Գյումրի), - Արամայիս Գուրգենի Թումանյան (ծնված 29.05.1954թ., ք. Գյումրի), - Վանիկ Լևոնի Սարգսյան (ծնված 28.01.1995թ., ք. Գյումրի ), - Հաբեթ Սեդրակի Սեդրակյան (ծնված 17.08.1962թ., Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան ), - Գայանե Աղասու Սեդրակյան (ծնված 28.12.1955թ., Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան ), - Ռազմիկ Համբարձումի Մկրտչյան (ծնված 15.03.1955թ., ք. Գյումրի, «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ), - Դավիթ Կարուշի Հարությունյան (ծնված 22.02.1994թ., ք. Գյումրի): Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական համալիր և դատաապրանքագիտական փորձաքննություններ: «Կամազ-53202» մակնիշի վարորդ Մ.Վարդանյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի կասկածանքով։ Նախաքննությունը շարունակվում է։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին