Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՐԱԿՈՒՄ ԴԵՌ ԱՆՕԹԵՒԱՆՆԵՐ ԿԱՆ

Մարզեր

Այսօր Գյումրիում մեկնարկել է պետական միջոցներով իրականացվող Բնակարանների Գնման Վկայագիր ծրագրի առաջին փուլը: Վկայագիր է հանձնվել 8 ընտանիքի:

«Ցայգ» հ/ը մեր գործընկերների հաղորդմամբ ԲԳՎ-ն հանձնվելու է քառամսյա ժամկետով եւ բնակարան ձեռք չբերելու դեպքում անօթեւանը պարտավոր է այն ժամանակին հետ վերադարձնել՝ հերթացուցակում մնալու պայմանով:

Այս տարվա ծրագիր են ընդգրկվելու այն անօթեւան քաղաքացիներն, ովքեր երբեւէ չեն մասնակցել նմանատիպ ծրագրերի: Այն 51 ընտանիքները, որոնք անցած տարի ստացել են վկայագիր եւ հետ են վերադարձրել՝ բնակարան չգտնելու պատճառաբանությամբ, այս տարի չունեն վկայագիր ստանալու իրավունք: Ընդհանուր առմամբ, ըստ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի, վկայագիր ձեռքբերելու ծանուցագիր է ուղարկվել 1600 անօթեւան ընտանիքի: Նրանցից արձագանքել են 254-ը: 254-ից 183-ի փաթեթներն այժմ գտնվում են նախարարությունում), եւ առաջիկա օրերին նրանց եւս կտրամադրվեն վկայագրեր: