A
A
Նոր տեղեկություններ ողբերգական ավտովթարից
Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղեւորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Մյուս հինգ տուժածի մասին. 14-ամյա պատանին, հիվանդանոց է տեղափոխվել բազուկների ու անրակների կոտրվածքներով, նրան կվիրահատեն: Պատահարի հետեւանքով վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է: Առողջապահության նախարարություն