Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրա կտավները արտացոլում են Հայոց աշխարհը (տեսանյութ)

Մշակույթ
իսաբ

«Նրա կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե երեկվա, թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը»,- ասել է Էդուարդ Իսաբեկյանի հայրենաշունչ ու ազնվաբարո արվեստի մասին, նրա մտերիմ արվեստագետներից մեկը: Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց ազգային պատկերասրահում: Տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս հայ խորհրդային կերպարվեստի հիրավի ժողովրդական նկարչի արվեստի ստեղծագործական ժառանգության մասին: Աշխատանքների զգալի մասը ներկայացվում է առաջին անգամ, այդ թվում` վերջին տարիների գրաֆիկական գործերը, երբ Իսաբեկյանի տեսողությունն ավաղ թույլ չէր տալիս զբաղվել գեղանկարով: Իսաբեկյանը քսան տարի ոչ միայն ղեկավարեց Հայաստանի ազգային պատկերասրահը, այլև մեծ հոգածությամբ շարունակեց Ռուբեն Դրամբյանի ազգանվեր գործը և ստեղծեց մասնաճյուղեր հանրապետության տարբեր քաղաքներում: Մանրամասները՝ տեսանյութով