A
A
Նոյեմբերի 8-ին համաքաղաքային շաբաթօրյակ է և ծառատունկ
Նոյեմբերի 8-ին՝ համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 8-ին բոլորին հրավիրում է մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ կազմակերպված աշնանային ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 20 հազար ծառ: Ակնկալում ենք մայրաքաղաքի մաքրությամբ ու հարմարավետությամբ մտահոգ բոլոր պետական և հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների, համատիրությունների և անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու ներդրումը մայրաքաղաքի մաքրության ապահովման և կանաչապատման գործում: