Ստեփանակերտի հատակագիծը կարդիականացվի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարությունների միջեւ համագործակցությանը եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներին: Երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքաշինության ոլորտում Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել նախանշված ծրագրերը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ