Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ

Սպորտ

Վիլնյուսում ավարտվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: 50կգ քաշային Շավիր Գեւորգյանը, մեկը մյուսի ետեւից հաղթելով իր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվելով` արժանացավ միայն արծաթե մեդալի: Իսկ 84 կգ Արթուր Շահինյանը իր քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ մինչ այդ ազատ ոճի ըմբշամարտիկ Հովհաննես Ենոքյանը նույնպես բրոնզե մեդալ էր նվաճել:

Իտալիայի Լիգնանո քաղաքում էլ կայացավ երիտասարդական օլիմպիական մրցաշար, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող Հայկանուշ Բեկլարյանը, եռացատկում ցույց տալով 12 մետր 74 սմ արդյունք, գրավեց 3-րդ հորիզոնականը: