Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ» ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, «ԱՐԱՐԱՏ-2»-Ը` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սպորտ

Ինչպես հայտնի է, «Լեռնային Արցախ» թիմը ինքնակամ դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունից` պատճառաբանելով, թե ցանկանում է մասնակցել Լեռնային Արցախի առաջնությանը: Արդեն հայտնի է, որ առաջնության մնացած տուրերի յուրաքանչյուր խաղում «Լեռնային Արցախին» տեխնիկական պարտություն է գրանցվելու: Այսպիսով, առաջնության մասնակից ակումբները առնվազն 6-ական միավորով կավելացնեն միավորների իրենց քանակը, իսկ խաղացանկը կմնա անփոփոխ:

Այժմ «Լեռնային Արցախի» սփույռքահայ հովհանավորներn իրենց միջոցները կենտրոնցանելու են 1-ին խմբում հանդես եկող «Արարատ-2»-ի վրա: Այսօր կայացած մամուլի ասուլիսում թիմի պետ Կարեն Մեհմարյանը եւ գլխավոր մարզիչ Սամվել Ղասաբօղլյանn ասացին, որ իրենց առջեւ խնդիր է դրված «Արարատ-2»-ին դուրս բերել բարձրագույն խումբ: Կրկին խոսվեց «Ձորաղբյուրի» մարզաբազայի մասին եւ թիմի պետը հավաստիացրեց, որ այն կառուցվելու է ամբողջովին, իսկ նախորդների անկատար մնացած խոստումների մասին Կարեն Մեհմարյանը պատասխանատվություն չի կրում, քանի որ նոր է սկսել աշխատել «Արարատ-2»-ում: