Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՆԴՈՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Սպորտ

2012թ. Օլիմպիական խաղերը կկայանան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Սինգապուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից անկացված քվեարկությամբ Լոնդոնը վճռական 4-րդ փուլում 4 ձայների առավելությամբ հաղթեց Փարիզին: Վեջինս համարվում էր գլխավոր ֆավորիտը թե' մասնագետների, թե' բուքմեյկերների կողմից:

Լոնդոնի հաղթանակը կարելի է անակնկալ համարել: Քվեարկությունից առաջ ենթադրվում էր, որ նույնիսկ լրացուչիչ 4-րդ փուլ տեղի չի ունենա, եւ Փարիզը հաղթանակ կտոնի: Սակայն այս քաղաքների ներկայացրած հայտերը բավական տպավորիչ էին եւ հավասար: Օլիմպիական խաղերի պատմության մեջ դեռ երբեք նման թեժ պայքար չէր ծավալվել խաղերը անցկացնելու համար մղվող պայքարում:

2012թ. խաղերը անցկացնելու հայտ էին ներկայացրել նաեւ Մոսկվան, Նյու Յորքը եւ Մադրիդը:

ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի կարծիքով` Մոսկվայի եւ Նյու Յորքի ներկայացրած հայտերը ամենաթույլն են եւ հավատ չեն ներշնչում: