Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտոնություններ՝ սահմանամերձ Վերին Կարմիր աղբյուրին (տեսանյութ)

Պաշտոնական
91c52d1615bb83f4f1ffd0cb71d56a85

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, կառավարությունը Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ: Կառավարությունը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղական համայնքին նվիրաբերել է 0.72 հա մակերեսով հողատարածք՝ մանկապարտեզ և մարզադահլիճ կառուցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ավազակոպճային խառնուրդի հանքավայրը հատկացվել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց համայնքին, ինչը հնարավորություն կտա համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքն օգտագործել նպատակային: ՀՀ կառավարություն