Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ

Սպորտ

Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացան նախավերջին 12-րդ տուրի հանդիպումները: Առաջատարների թվում գտնվող Կարեն Ասրյանը այս տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Վասիլի Իվանչուկի հետ: Իսկ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Ալեքսեյ Ֆեդերովին:

Այժմ Ասրյանը եւ Արոնյանը վաստակել են 8.5-ական միավոր եւ եւս 3 շախմատիստների հետ բաժանում են 3-րդ հորիզոնականը: Վերջին 13-րդ տուրում Կարեն Ասրյանը եւ Լեւոն Արոնյանը մրցելու են միմյանց հետ: Մի կողմից սա ձեռնտու չէ, քանի որ 2 հայ շախմատիստներն էլ մեդալների ռեալ թեկնածուներ են, բայց եթե նրանից որեւէ մեկը հաղթանակի հասնի, ապա գրեթե կապահովի իր տեղը 1-ին եռյակում:

Նշենք, որ իր տարբերություն Ասրյանի, Լեւոն Արոնյանը դեռ պարտություն չի կրել ընթացիկ առաջնությունում, իսկ նախորդում գրավել է 3-րդ հորիզոնականը: Ավելորդ չէ նշել, որ Կարեն Ասրյանը իր վարկանիշով ընդամենը 46-րդն է, իսկ Արոնյանը` 4-րդը, առաջնության մասնակիցների շարքում:

Մյուս 6 հայ շախմատիստներից ամենաբարձր արդյունքն ունի 7.5 միավոր վաստակած Արտաշես Մինասյանը, որը վերջին տուրում հաղթելու դեպքում աշխարհի առաջնության ուղեգիր կնվաճի: